Անգլիկան եկեղեցու սինոդը չի արտոնել կին եպիսկոպոսների ձեռնադրումը

01:34 • 21.11.12

Մեծ Բրիտանիայում վերջին տարիներին լայն քննարկումների առարկա հանդիսացած և անգլիկան եկեղեցու կողմից առաջարկված կին կղերականներին եպիսկոպոսական ձեռնադրություն արտոնելու օրենքի նախագիծը մերժվել է եկեղեցու սինոդի կողմից, հաղորդում է BBC-ն:


Նախաձեռնության
հաստատման համար անհրաժեշտ էր սինոդի անդամների 2/3-ի ձայները, և արդյունքում միայն մի քանի ձայն չի բավարարել:


Այդ
կանոնի ընդդիմադիրները պնդում են, որ կանանց եպիսկոպոսական ձեռնադրումը սուրբ գրային կանոններով չի արտոնվում: Միևնույն ժամանակ, մյուս որոշ բարեկարգյալ համայնքներում արդեն կան կին եպիսկոպոսներ: