Թել Ավիվի ավտոբուսի պայթեցումից հետո Գազա քաղաքում նոր պայթյուն է հնչել (տեսանյութ)

20:09 • 21.11.12

Թել Ավիվում ավտոբուսի պայթեցումից հետո Գազային նոր հարված է հասցվել, հայտնում է Reuters-ը, ինչը նաև ֆիքսվել է տեսագրությամբ: Հարվածի թիրախը Գազա քաղաքն է:


Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ սա պատասխան է Թել Ավիվում տեղի ունեցածին: Այնտեղ 10 մարդ էր վիրավորվել ավտոբուսի պայթեցումից: Վերջինս բարդացրել էր Գազայի ճգնաժամի հարցով բանակցությունները:

 

Ավտոբուսը պայթեցվել էր իսրայելական ռազմաբազաներից մեկի մոտակայքում: Թել Ավիվում տեղի ունեցած ավտոբուսի պայթեցումը Գազայում  ազդարարվել էր մզկիթների բարձրախոսներից: Ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչական գործողությունը, չնայած ՀԱՄԱՍ-ը ողջունել է:

 

Վերջին տասնամյակում իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը զոհ է գնացել 1000 իսրայելցի, ավելի քան 5000 պաղեստինցի արաբ: