Մահացել է «Կեշա» թութակի մասին մուլտֆիլմերի ռեժիսորը

01:17 • 21.11.12

Մահացել է «Կեշա» թութակի մասին մուլտֆիլմերի ռեժիսորը

Կյանքի 76-րդ տարում նոյեմբերի 20-ին Մոսկվայում մահացել է անիմացիոն ֆիլմերի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Դավիդովը հաղորդում, է РИА Новости գործակալությունը:

Ալեքսանդր Դավիդովը ծնվել է Մոսկվայում 1937թ. հունվարի 25-ին: 1958թ. ավարտել է Союзмультфильм կինոստուդիայի տեսապատողների կուրսերը:


Որպես
ռեժիսոր Դավիդովի դեբյուտը տեղի է ունեցել 1980թ., երբ նա ստեղծել է Веселая карусель կոչվող հայտնի ալմանախի սերիան:


Ընդհանուր
առմամբ նա մասնակցել է մոտ 100 մուլտֆիլմերի ստեղծմանը, որոնցից ամենահայտնիներից է Կեշա անունով թութակի արկածների մասին մուլտֆիլմերի շարքը:


«Возвращение блудного попугая»
անիմացիոն ֆիլմի համար Դավիդովը 1987թ. արժանացել է Ника մրցանակի: