Լեոնարդո Դի Կապրիոն համբուրվել է 66-ամյա կնոջ հետ
Լեգենդար կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի էկրան բարձրանալիք «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի շուրջ արդեն սկանդալային մթնոլորտ է ստեղծվել, գրում է Yahoo News-ը։
Օրինակ՝ մազոխիստական տեսարաններից մեկում մատուցողին պատվիրվում է այնքան ժամանակ մարտինի մատուցել, մինչև խմողներից մեկը չմահանա։ Բացի այդ, ֆիլմի պրոդյուսերների միջև լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք, սակայն, հարթվել են դատարանի միջնորդությամբ։
Այժմ էլ ֆիլմի շուրջ նոր աղմուկ է բարձրացել այն պատճառով, որ դրա գլխավոր դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն ամբողջովին մերկ է հայտնվում ֆիլմում և վայրի սեքսով զբաղվում միանգամից մի քանի կանանց ու տղամարդկանց հետ։
Բացի այդ, նկարահանման աշխատանքների շրջանակներում Դի Կապրիոյին ֆիքսել են 66-ամյա բրիտանուհու համբուրելիս։ Ինչպես պարզվել է, այդ կինը դերասանուհի Ջոանա Լամլին է, սակայն հայտնի չէ, թե սցենարի ինչպիսի զարգացումների արդյունքում է նա համբուրվել Դի Կապրիոյի հետ։
«Ուոլ Սթրիթի գայլը» էկրան կբարձրանա գալիք տարի։ Սա արդեն 5-րդ ֆիլմն է, որի շրջանակներում համագործակցում են Դի Կապրիոն ու Սկորսեզեն։










