«Դոկտոր Հաուսը» կնկարահանվի նոր սերիալում (տեսանյութ)
«Դոկտոր Հաուս» սերիալի ավարտից և կարճ դադարից հետո հանրության սիրելի Հյու Լորին կրկին վերադառնում է հեռուստատեսային աշխատանքին. դերասանին դեր են առաջարկել NBC հեռուստաընկերության նոր պատմաարկածային սերիալում, հայտնում է filmpro-ն։
Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Հյու Լորին շուտով պետք է պայմանագիր կնքի նոր ֆիլմի վերաբերյալ, որը կանվանվի «Crossbones» (ծովահենների գանգով և ոսկորներով խորհրդանիշը)։
Քոլին Վուդարդի «Ծովահենների հանրապետությունը» գրքի հիման վրա նկարահանվող 10 մասից բաղկացած սերիալի գործողությունները կկատարվեն 1700-ական թթ.՝ ծովահենության ծաղկման շրջանում։
Հյու Լորին կմարմնավորի Սև Մորուք մականունով գլխավոր ծովահեն Էդվարդ Թիչին, ով Բահամյան կղզիներում ղեկավարում է չարագործների խմբի։
Նոր սերիալի սցենարի հեղինակը և պրոդյուսերներից մեկը կլինի «Լյութեր»-ի ստեղծող Նիլ Քրոսսը։










