Գազայի հատվածում զոհվել է 140, վիրավորվել 1000-ից ավելի մարդ

09:31 • 21.11.12

Գազայի հատվածում հակամարտության զոհերի թիվն անցել է 140-ը, կա մոտ հազար վիրավոր. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Ֆրանս պրեսս»-ին։

 

Զոհերի և վիրավորների մասին տվյալները ներկայացրել է  ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը։

 

Իսրայելը նոյեմբերի 14-ին ռազմական զանգվածային գործողություն էր սկսել Գազայի հատվածում, որի նպատակը պաղեստինցի զինյալների և նրանց պատկանող ենթակառուցվածքների ոչնչացումն էր։


Գործողությունը դեռևս շարունակվում է հեռահար հարվածներով, սակայն Իսրայելի իշխանությունները չեն բացառում նաև ցամաքային զորքերի մուտքը Գազա։

 

Երեկ պաղեստինցիները ավելի քան 100 հրթիռ են արձակել դեպի Իսրայել՝ փորձելով վնաս հասցնել Երուսաղեմին։

 

Երեկ ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները հայտարարել էին, որ չորեքշաբթի գիշերը հրադադար կհաստատվի, սակայն Իսրայելը շարունակում է միջազգային երաշխիքներ պահանջել, որ հրթիռային հարձակումները կդադարեն։

Քննարկումները համաձայնության կայացման շուրջ հետաձգվել են մինչ առավոտ։