Սպանվել է հաղորդավար և ՈւՀԱ անդամ Յան Գելմանը
21:04 • 21.11.12
Ուրախների և հնարամիտների ակումբի հայտնի անդամ, ռեժիսոր և հեռուստահաղորդավար Յան Գելմանը սպանված է հայտնաբերվել Օդեսայում, հայտարարում են վերջինիս ընկերները սոցկայքերում:
Ըստ նրանց տեղեկությունների՝ դերասանը անհետացել էր դեռևս նոյեմբերի 16-ին: Նոյեմբերի 17-ից նրա դին գտնվում էր դատաբժշկական փորձաքննության կենտրոնում: Գելմանի մոտ հայտնաբերել են գանգի կոտրվածք: Նրա ընկերները և բարեկամները համոզված են, որ նրան սպանել են: Ոստիկանությունում «Ինտերֆակսին» դեռևս չեն կարողացել ոչ դրական, ոչ բացասական պատասխան տալ:
Յան Գելմանը հանդիսանում է ԽՍՀՄ ՈւՀԱ-ի եռակի հաղթող, երգիծաբան, բազմաթիվ հաղորդաշարերի հեղինակ, «Городок», «Утренняя почта», «Голубой огонек» հաղորդումների գլխավոր խմբագիրը: 2007թ. ստացել է Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիական հիմնադրամի մրցանակը, որպես «Городок» հաղորդման սցենարիստ:
Placeholder










