ՃՈ «հերոս» տեսուչներն ազատվեցին աշխատանքից (տեսանյութ)
ՀՀ Ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության աշխատակիցներ Լևոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության կայքից։
Ճանապարհային ոստիկանության վերոնշյալ տեսուչները երեկ համացանցում հայտնված սիրողական տեսանյութի «հերոսներն» էին։ Տեսանյութը երեկ և այսօր բուռն արձագանք էր գտել համացանցում։ Հատկապես սոցիալական ցանցերի օգտատերերի համար թևավոր խոսք էր դարձել նրանց կողմից արված անհասկանալի մի արտահայտություն, որ հնչում էր այսպես. «Լրիվ դու ոնց-որ խառնում ես սաղ»։
Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիներից մեկը տեսաձայնագրել էր ՃՈ տեսուչների կողմից ծառայության ժամանակ ճանապարհային երթևեկության կաննոների անհարկի խախտման և իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին փոքրիկ տեսանյութ, որին անդրադարձել էր նաև Tert.am-ը։










