Ամերիկացին մեղավոր է ճանաչվել 120.000 iPad-ի տերերի տվյալները գողանալու համար
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակիչ Էնդրյու Աուերհեյմերը իրեն մեղավոր է ճանաչել iPad-ի 120.000 տերերի անձնական տվյալները գողանալու համար. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
Նույն գործով որպես մեղադրյալ կա ևս մեկ մարդ՝ Դենիել Սպիտլերը, ով իրեն մեղավոր էր ճանաչել 2011թ.-ի հունիսին։
Հետաքննության տվյալներով՝ նրանք գողացել են բազմաթիվ հայտնի մարդկանց տվյալներ՝ այդ թվում Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգինը։
Աուերհայմերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում՝ սերվեր ապօրինի մուտք գործելու և անձնական տվյալներ գողանալու համար։ Կետերից յուրաքանչյուրի համար նա կարող է վճարել 250.000 դոլար տուգանք։
Աուերհայմերի փաստաբանի խոսքերով՝ նա այս պահին գրավի դիմաց ազատ է արձակվել և մտադիր է բողոքարկել վճիռը։










