«Վեցնյակը» կփորձի Իրանի հետ նոր բանակցությունները արագորեն գործարկել
Միջազգային միջնորդների «Վեցնյակը» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամ պետությունները և Գերմանիան) մտադիր է ինչքան հնարավոր է շուտ իրականացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների նոր փուլը, այսօր հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցչի տրամադրած փաստաթղթին:
«Վեցնյակը», ինչպես և նախկինում, միասնական է իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծում գտնելու իր ջանքերում, նշել է Էշթոնի ներկայացուցիչը:
Փաստաթղթում նշվում է, որ «Վեցնյակի» անդամները պատրաստակամություն են հայտնել, անմիջապես, երբ դա հնարավոր լինի, Իրանի հետ երկխուսությունների նոր փուլի անցկացման հասնել:










