Գազայի հատվածում պաղեստինցիները 6 «դավաճանի» են գնդակահարել Իսրայելին օգնելու համար

00:31 • 21.11.12

 

Գազայի հատվածում զինված մարդիկ գնդակահարել են 6 մարդու, որոնք, ենթադրբար, օգնել են իսրայելական բանակին Գազայի հատվածում ռմբահարումներ իրականացնելու հարցում, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով պաղեստինյան AKSA ռադիոկայանին:


«
Սպանվածները բարձր տեխնոլոգիական սարքավորումներ են ունեցել և տեսանկարահանման միջոցներ, ՀԱՄԱՍ-ի մարտիկների դիրքերը ֆիքսելու համար», - ռադիոկայանը ներկայացրել է ռազմական աղբյուրի խոսքերը:


Նրա
խոսքով, սպանվածներից մեկի մարմինը կապված էր մոտոցիկլետին, որը ընթացել է Գազայի գլխավոր փողոցներով: