Կահիրեում ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակի վրա
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում անկարգություններն այսօր նոր թափով են սկսվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Թահրիր հրապարակում հավաքված տասնյակ ցուցարարներ դյուրավառ հեղուկով շշեր են նետել այնտեղ տեղակայված «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակի ուղղությամբ։ Հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է հրշեջների կողմից։ Տուժածներ չկան։
Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ կատաղած ամբոխը փորձել է խոչընդոտել հրշեջ մեքենաներին մոտենալ դեպքի վայրին։ Անհայտ անձինք հարձակվել են վարորդների վրա և քարեր նետել նրանց ուղղությամբ։ Ցուցարարների գործողություններից տուժել է Կահիրեի անվտանգության ծառայության տնօրենը։










