ՀՀԿ-ն, արտահերթ նիստին չմասնակցելով, բռնաբարում է Սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան

13:22 • 21.11.12

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեմ գնաց և բռնաբարեց Սահմանադրությունը՝ բոյկոտելով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը:


«Այն, ինչ արեց ՀՀԿ-ն, Սահմանդրության 70-րդ հոդվածի խախտում էր, և սա ցույց է տալիս նրանց արհամարանքը Սահմանադրության և օրենքի նկատմամբ, որպեսզի ապօրինաբար պահպանեն իշխանությունը»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 4 խմբակցություների նախաձեռնությամբ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել Ընտրական օրենսգրքում ՀԱԿ-ի առաջարկած փոփոխություների փաթեթը, չկայացավ` քվորումի չապահովման պատճառով: ՀՀԿ խմբակցության պատգամավորները ինչպես հայտարարել էին նախապես, չներկայացան նիստին:


Լևոն Զուրաբյանը նշեց, որ եթե Աժ մեծամասնությունը դեմ է որևէ հարցին, ընդդիմությունը Սահմանադրության 70 հոդվածով՝ իրավունք ունի արտահերթ նիստ հրավիրել և ներկայացնել իր տեսակետը:


«Սա նաև ցույց է տալիս, որ նրանք պատրատ չեն Հայասատնում անցկացնել ազատ, արդար ընտրություններ: Դրա համար ընդդիմությունը պետք է մշակի շատ հստակ քայլեր: Նման քայլերով իշխանությունը, ըստ էության, ուզում է փակել ատելի իշխանությունը փոխելու որևէ հնարավորություն»,- ասաց նա:


Հաջորդ մարտավարական քայլի մասին, ըստ Զուրաբյանի, պետք է լուրջ մտածել: «Ֆորմալ առումով դեռ պետք է սպասենք մինչև 3-ը, թեև քիչ հավանական է, բայց կսպասենք, իսկ եթե չէ, ապա ընդդիմությունը պետք է լուրջ քայլեր մշակի, քանի որ Սահմանդրության նման բռնաբարում ուղղակի անընդունելի է»,- նշեց նա:


Զուրաբյանին զարմացնում է ՀՀԿ-ի նման պահվածքը: «Եթե խոսում են, թե վստահ են իրենց ուժերի վրա, ունեն ժողովրդի վստահությունը, ուրեմն այս քայլի դիմելը որևէ իմաստ չուներ, հենց այս բոյկոտը և ՀՀԿ-ի մեկուսացած վիճակը ապացուցում է, որ նրանք ոչ մի աջակցություն չունեն ժողովրդից»,- ասաց նա:


Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը չմասնակցելով նիստին, արդյոք նա էլ բոյկոտի մասնակից էր, Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել. «Իսկ ինքը նման հայտարություն արե՞լ է: Իրեն դիմեք»: