Շվեդական Մալմյո քաղաքը «Եվրատեսիլ-2013» մրցույթի մասնակիցներին կդիմավորի մանուշակագույն ծաղիկներով
Շվեդիայի Մալմյո քաղաքը սկսել է նախապատրաստվել «Եվրատեսիլ-2013» մրցույթին, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Ավելի քան 90 հազար դեկորատիվ մանուշակագույն սոխի սոխուկներ են տնկվել «Մալմյո Արենա» համալիրի շուրջը, որտեղ էլ կմրցեն երգիչ-երգչուհիները։
Վառ կոկոնները կբացվեն մայիսին։
«Մեր մտահղացմամբ՝ արենայից դուրս գալով՝ «Եվրատեսիլ»-ի մասնակիցները կհայտնվեն ծաղիկների մանուշակագույն աշխարհում»,- ասել է լանդշաֆտային ճարտարապետ Սուսաննա Կապուստան։
Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ - 2013» մրցույթը անցկացվելու է մայիսի 14-18-ը։ Թագավորությունում այն կկայանա արդեն 5-րդ անգամ։










