Մոսկվայում կինն ինքնահրկիզվել է դպրոցի մոտ

17:01 • 21.11.12

Մոսկվայի №1213 դպրոցի մոտ երկու աշակերտների մայրն ինքնահրկիզման ակտ է իրականացրել, գրում է Life News-ը։


Ըստ նախնական տվյալների՝ Ռուսալա Դ.-ին նման հուսահատ քայլի են դրդել ընտանեկան խնդիրները. նրան անընդհատ ծեծել և նվաստացրել է ամուսինը։


Նա, ըստ ականատեսների, դպրոց է եկել բենզինի տարան ձեռքին։


Ականատեսներից մեկը ոստիկաններին պատմել է, որ նրան հանդիպել և հարցրել է, թե ինչ է տարայում, ինչին նա պատասխանել է, թե բենզին է, ամուսնուն է անհրաժեշտ։ Րոպեներ անց վերադառնալով՝ կինը սարսափելի տեսարանի է ականատես եղել։


Մի քանի աշակերտներ տեսել են, թե ինչպես է երիտասարդ կինն այրվել և օգնություն են կանչել։ Սակայն նրան փրկել չի հաջողվել։


Ինչպես պարզվել է, այդ դպրոցում սովորում են Ռուսալայի երկու երեխաները՝ ավագը՝ 7-րդ դասարանում, կրտսերը՝ 3-րդ։