Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմի ռեժիսորը սկսել է աշխատել հաջորդի վրա
Սցենարիստ Ռոբերտ Ուեյդը պատմել է, որ ռեժիսոր Սեմ Մենդեսը մասնակցում է Ջեյմս Բոնդի մասին հաջորդ (թվով 24-րդ) ֆիլմի սյուժեի աշխատանքներին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Independent-ին։
Խոսքը, ամենայն հավանականությամբ, ոչ թե սցենարի, այլ դեռ միայն սյուժեի գաղափարի մասին է։ Մենդեսը համագործակցում է ևս մեկ սցենարիստ Ջոն Լոգանի հետ, ով մասնակցել է նաև վերջին՝ «007. կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմի ստեղծմանը։
Կարելի է ենթադրել, որ ռեժիսորը պատրաստվում է զբաղվել 007 գործակալի մասին պատմող հաջորդ մասի աշխատանքներով, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել։
Ուեյդն ավելացրել է նաև, որ համահեղինակ Նիլ Փերվիսի հետ միասին հեռանում է «բոնդիանայից»։










