Նոր Զելանդիայում արթնացել է Տոնգարիրո հրաբուխը
Նոր Զելանդիայում ժայթքել է Օքլենդից 280 կմ հեռավորության վրա գտնվող Տոնգարիրո հրաբուխը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Օսկարակիր «Մատանիների տիրակալը» ֆիլմում նկարահանված հրաբուխը տեղի ժամանակով ժամը 13։30-ին սկսել է արտանետել քարեր ու մոխիր, իսկ լեռան վրա էլ գոյացել է 2 կմ բարձրությամբ ծխի շերտ։
Հրաբխի ժայթքումից ոչ ոք չի տուժել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ փրկարարներն այդ տեղանքից 50 զբոսաշրջիկի են տարհանել։










