Նյուարկի քաղաքապետը կփորձի մեկ շաբաթ ապրել մթերային կտրոնների հաշվին

09:30 • 21.11.12

Ամերիկյան Նյուարկի քաղաքապետ Քորի Բուքերը կփորձի նվազագույնը մեկ շաբաթ ապրել պետության կողմից տրվող մթերային կտրոնների հաշվին, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին։

Քաղաքական գործիչը ցանկանում է ապացուցել դպրոցներում երեխաների սնվելու՝ կառավարական ֆինանսավորման անհրաժեշտությունը։



Նման յուրօրինակ քայլին քաղաքապետին դրդել է սոցիալական ցանցի օգտատերերից մեկը, ով հանդես է գալիս «ԹվիթՎիթ» կեղծանվամբ։

Օգտատեր կինը հայտնել է, թե դպրոցներում երեխաների սնվելը կառավարության պարտականությունը չէ, ու «չկան այնպիսի ընտանիքներ, որոնք չկարողանային թույլ տալ իրենց վճարել նախաճաշերի համար»։ Ի պատասխան՝ քաղաքապետը գրել է. «Եկե՛ք մենք ձեզ հետ փորձենք ապրել և ընտանիք կերակրել մթերային կտրոններով մեկ շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում, այն էլ Նյու Ջերսիի նման նահանգում, որտեղ կյանքը շատ թանկ է։ Լա՞վ»։

«Պայմանավորվեցինք, պարոն քաղաքապետ»,- պատասխանել է օգտատերը։ Այս քայլով Բուքերը ցանկանում է ապացուցել, որ մթերային կտրոններով ապրող ընտանիքները գումար չունեն, որ վճարեն դպրոցական նախաճաշերի համար։

 

Դեմոկրատ Բուքերն ԱՄՆ ամենահեղինակավոր քաղաքապետերից է։ Այն բանից հետո, երբ ապրիլին նա ոստիկանների հետ հրդեհվող տնից փրկել էր մի կնոջ, նրան ամերիկյան լրատվամիջոցները կնքել էին «սուպերհերոս» անվամբ։