Թուրքիան ՆԱՏՕ-ից խնդրել է Patriot-ներ տեղակայել իր տարածքում
Թուրքիան ՆԱՏՕ-ից խնդրել է Patriot հրթիռներ տեղակայել իր տարածքում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով հենց Հյուսիսատլանտյան դաշինքին:
Թուրքիան, ըստ ՆԱՏՕ-ի, այդ կերպ ինքն իրեն պաշտպանելու է Սիրիայից:
«Նման տեղակայումը կամրապնդեր Թուրքիայի օդային պաշտպանությունը՝ պաշտպանելու համար Թուրքիայի բնակչությանն ու տարածքը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Դա կնպաստի սրացման նվազեցմանը ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան սահմանին», - ընգծել է պաշտոնյան՝ հայտնելով, որ դաշինքը «առանց հետաձգման» կքննարկի այդ հարցը:
Նոյեմբերի 7-ին ևս նման տեղեկություններ էին հայտնվել, սակայն Թուրքիան ամենաբարձր պետական մակարդակով հերքել էր, թե դիմել է ՆԱՏՕ-ին:
Patriot համակարգերի միջոցով հնարավոր է մինչև 160 կմ հեռավորության վրա գտնվող ինքնաթիռներ խփել, հայտնում է Russia Today-ը:










