Վրաստանում առաջին անգամ չի նշվի «Վարդերի հեղափոխության» տարեդարձը

14:21 • 21.11.12

Այս տարի առաջին անգամ Վրաստանում չեն նշի 2003թ.-ի նոյեմբերի 23-ին տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» տարեդարձը, երբ այն ժամանակ նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ընդդիմության ճնշման ներքո հրաժարական տվեց, և երկիրն սկսեց կառավարել Միխեիլ Սաակաշվիլին, տեղեկացնում է Взгляд-ի Վրաստանի թղթակիցը։

 

«Որևէ հատուկ միջոցառում չի նախատեսվում։ Այդ օրը՝ նոյեմբերի 23-ը, Սուրբ Գեորգիի տոնն է, հենց դա էլ կնշենք»,-ասել է հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության շարքերն անցած պատգամավոր Միխեիլ Մաչավաչանին։

 

Ավանդույթի համաձայն՝ հեղափոխության տարեդարձի օրը Վրաստանում նշվում էր տարբեր միջոցառումներով, այս կամ այն օբյեկտի բացման արարողությամբ։