Մոսկվան Արաֆաթի աճյունի արտաշիրիմման համար մասնագետներ կուղարկի Պաղեստին
Պաղեստինյան կողմի խնդրանքով Ռուսական կողմը համաձայնել է Ռամալլա ուղարկել ռուսաստանյան մասնագետների խումբը Յասիր Արաֆաթի աճյունի արտաշիրիմմանը մասնակցելու համար:
Այսօր այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է INTERFAX գործակալությունը:
«Իսկապես, Պաղեստինյան Ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահմուդ Աբասը համապատասխան խնդրանքով է դիմել Ռուսաստանի ղեկավարությանը: Որոշում է կայացվել Ռամալլա ուղարկել ռուսաստանյան մասնագետների խումբ», - ասել է Լուկաշևիչը:
Հիշեցնենք, որ արտաշիրիմման նպատակն է պարզել, թե ինչն է դարձել Արաֆաթի մահվան պատճառ, ինչի շուրջ տարբեր շահարկումներ են շրջանառվում համաշխարհային մամուլում:










