Շվեդիայի քաղաքացուն մեղադրել են կմախքի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ (լուսանկարներ)

20:15 • 21.11.12

Շվեդիայի քաղաքացու մեղադրանք է ներկայացվել մարդկային կմախքի հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին, որոնք իրենց հերթին տեղեկություններ են ստացել Շվեդիայի դատախազությունից:


Ինչպես հաղորդվում է, ոստիկանությունը ժամանել է Գետեբորգ քաղաքում կնոջ բնակարան հարևաններից ստացված ահազանգից հետո, որոնք ահաբեկվել էին այդ տանը հնչած կրակոցից: Տեղում ոստիկանները հայտնաբերել են կմախք, մի քանի գանգ, ինչպես նաև կնոջ լուսանկարներ, որը սեռական հարաբերությունների մեջ է մտնում կմախքի հետ:


Գործազուրկ 37-ամյա կինը նաև մեղադրվում է մարդկային ոսկորների վաճառքի մեջ:

 

Նա հայտնել է, որ համացանցի միջոցով է գնել աշխարհի տարբեր վայրերից ուղարկված ոսկորները, և դրանք նախատեսված են հետազոտման համար, իսկ լուսանկարներում պատկերված կինը ինքը չէ: