Սինգապուրում տաքսու վարորդն ուղևորներին է վերադարձրել 900 հազար դոլարը
Սինգապուրցի վարորդը թայլանդցի զբոսաշրջիկ ամուսիններին է վերադարձրել իր մեքենայում մոռացած գումարը, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։
Ըստ գործակալության տեղեկության՝ փաթեթում եղել է ավելի քան 1 մլն սինգապուրյան դոլար (գրեթե 900 հազար ԱՄՆ դոլար)։
Ինչպես նշել է տաքսու վարորդը, նա փաթեթը հայտնաբերել է զույգին առևտրային կենտրոնի մոտ իջեցնելուց հետո։ Գումարը հայտնաբերելուց հետո նա անմիջապես գնացել է տրանսպորտային ընկերության գրասենյակ, որտեղ աշխատում է, և հայտնել ղեկավարությանը։
«Գումարը վերցնել ես չէի կարող։ Չէ՞ որ դա իմը չէ, ի՞նչ պետք է դրանց հետ ես անեի»,- ասել է տաքսու վարորդը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցանկություն չի՞ ունեցել իրեն վերցնել գտնված միլիոնը։
Շուտով զբոսաշրջիկները հայտնել են տրանսպորտային ընկերությանը, որ գումար են մոռացել նրանց տաքսիներից մեկում։
Ժամեր անց նրանք արդեն ընկերության գրասենյակում վարորդից վերցրել են գումարը։ Զույգը շնորհակալություն է հայտնել վարորդից և նրան դրամական պարգև հանձնել, սակայն գումարի չափը չի նշվում։










