Արմավիրում կանխվել է 31-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

12:21 • 21.11.12

Արտակարգ իրավիճակներին նախարարություն նոյեմբերի 20-ին, ժամը 14.27-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` Արմավիրի Երևանյան փողոցում գտնվող «Կարմիր» կամրջից քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն կատարել:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:


Ոստիկանության աշխատակիցները կանխել են Արգավանդ գյուղի 31-ամյա Գ.Ա.–ի ինքնասպանության փորձը: