«Սիրիայի բարեկամների» հավաքը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին

12:12 • 21.11.12

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հակառակորդներին սատարող «Սիրիայի բարեկամների» հերթական հավաքը կկայանա դեկտեմբերի 12-ին, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

 

Մարոկկոյի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ դեռևս հոկտեմբերին պլանավորված հավաքը կկայանա Մարոկկոյում։


Ենթադրվում է, որ հավաքին կմասնակցի առնվազն 100 պատվիրակություն՝ արաբական և եվրոպական մի շարք երկրներից, միջազգային կազմակերպություններից և շարժումներից։ Ակտիվ մասնակցություն է ունենալու նաև նորաստեղծ Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի կոալիցիան։


Ինչպես տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները, ենթադրվում է, որ հավաքին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։


Քննարկումների առանցքում լինելու են Սիրիայում քաղաքական անցմանը և մարդասիրական օգնությանն առնչվող հարցեր։