Այսօր Հեռուստատեսության միջազգային օրն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1998թ. մարտին Հեռուստատեսության միջազգային օրէ հռչակել նոյեմբերի 21-ը՝ ի հիշատակ 1996թ. Հեռուստատեսային առաջին միջազգային համաժողովի անցկացման ամսաթվի, հայտնում է calend.ru-ն։
Պետություններին առաջարկվել է նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային փոխանակման ընդլայնման խնդիրներին։
Չնայած տոնը սկսել են նշել վերջին տարիներին, սակայն հեռուստատեսության պատմությունը սկսվել է գրեթե 100 տարի առաջ։
Հաղորդումների և որոշակի հեռավորության վրա պատկերներ ստանալու համար էլեկտրոնային ճառագայթներ օգտագործելու առաջին փորձերն անցկացվել են դեռևս 1920-ական թթ. սկզբին, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Խորհրդային Միությունում։










