Թագուհին Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել դերասանուհի Քեյթ Ուինսլեթին
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը այսօր դերասանուհի Քեյթ Ուինսլեթին Բրիտանական կայսրության շքանշան է շնորհել, որով հոլիվուդյան աստղը պարգևատրվել էր կինոմատոգրաֆիայում ակնառու նվաճումների համար, հաղորդում է РИА Новости-ն:
Թագուհու կողմից շքանշաններ ստացածների ցուցակները հայտնվել էին դեռ հունիսին, երբ տոնվում էր թագուհու պաշտոնական ծննդյան օրը:
Այսօր Բուկինհեմյան պալատում տեղի ունեցած արարողությանը, բացի 41-ամյա դերասանուհուց, թագուհուց շքանշան են ստացել նաև Take That խմբի մասնակից Գերի Բարլոուն և ջութակահարուհի Թասմին Լիթթլը:
«Մինչ այս պահը ինձ այս բոլորը հեքիաթ էր թվում», - հայտարարել է դերասանուհին շքանշանը ստանալուց:










