ԱՄՆ հատուկ ծառայությունները կոտրել են Ելիսեյան պալատի համակարգիչները. L'Express
Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները կոտրել են Ելիսեյան պալատի համակարգիչները Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարման վերջին մի քանի օրերին, գրում է Газета-ն՝ հղում անելով L'Express-ին։
Մասնավորապես, Flame վիրուսի միջոցով, որը, ինչպես ընդունված է համարել, ստեղծվել է Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից՝ Իրանի միջուկային ծրագրին խոչընդոտելու նպատակով, հարձակման է ենթարկվել Սարկոզիի աշխատակազմի ղեկավարի համակարգիչը։
«Մենք կցանկանայինք, որ դաշնակից երկիրը (ԱՄՆ) նման բան թույլ չտար՝ հատկապես մի նախագահից մյուսին իշխանության անցման ժամանակահատվածում», - ասել է Ելիսեյան պալատի անանուն աղբյուրը, որի վրա էլ հիմնվել է L'Express-ը։
Վիրուսային հարձակումը տեղի է ունեցել գարնանը՝ նախագահական ընտրությունների առաջին և երկրորդ փուլերի միջև ընկած ժամանակահատվածում։










