Եմենում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

15:26 • 21.11.12

Եմենում այսօր աղետի է ենթարկվել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմատրանսպորտային ինքնաթիռը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։


Աղետի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր 10 (այլ տվյալներով՝ 11) անդամները։


Ըստ տեղական իշխանությունների ներկայացուցիչների՝ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ կործանված ինքնաթիռը եղել է «Անտոնով» ապրանքանիշի, սակայն չեն նշել մոդելը, ինչպես նաև արտադրման տարին և վայրը։

 

«Սինհուա» գործակալությունը հաղորդում է, որ վայրէջքի ժամանակ փչացել է ինքնաթիռի առնվազն մեկ շարժիչը։ Օդաչուները փորձել են ինքնաթիռը նստեցնել մայրաքաղաքի մոտակայքում գտնվող ազատ տարածքում, սակայն դա նրանց չի հաջողվել։


Ոստիկանությունն ու զինվորականները սկսել են միջադեպի հետաքննությունը։