Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա 1 զոհ և 3 վիրավոր
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 22-ին՝ ժամը 19.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ և 3 տուժած:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










