Երևան-Երասխ ճանապարհին մեքենան շրջվել է, 27-ամյա վարորդը հոսպիտալացվել

08:38 • 22.11.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 22-ին՝ ժամը 03.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Գազ 3110» մակնիշի 20 ՏԼ 325 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ Արման Վարդանյանը (ծնվ. 1985թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը հոսպիտալացվել արարատ քաղաքի բժշկական կենտրոն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: