Հալեպում հիվանդանոցի վրա ավիացիոն հարվածի հետևանքով 40 մարդ է զոհվել. ընդդիմություն
Առնվազն 40 մարդ է զոհվել Հալեպի հիվանդանոցներից մեկի վրա իրականացված ավիացիոն հարվածի հետևանքով. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով CNN-ին։
Ընդդիմադիրների խոսքով՝ կառավարական զորքերը ռմբակոծել են Դար ալ Շիֆա հիվանդանոցը, որը խոշոր բուժհաստատություն է Հալեպի առևտրական թաղամասերից մեկում։
Ընդդիմադիրները տեսանյութ են տարածել, թե ինչպես է ականը պայթում հիվանդանոցի մուտքի մոտ։
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում վերահսկողությունը սահմանելու համար արդեն մի քանի ամիս է շարունակվում են մարտերը կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության միջև։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ևս մեկ հիվանդանոց է հարձակման ենթարկվել, սակայն այդ ժամանակ հնարավոր էր եղել խուսափել մեծաթիվ զոհերից։










