Ամերիկուհուն աշխատանքից հեռացրել են անհայտ զինվորի հուշարձանին անհարգալից վերաբերվելու համար
Ամերիկյան LIFE հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է վետերանների խնդիրներով, աշխատանքից հեռացրել է իր աշխատակցուհուն: Պատճառը անհարգալից վերաբերմունքն է անհայտ զինվորի հուշարձանին: Այս մասին հայտնում է Courier Mail-ը:
Առլինգտոնի Ազգային գերեզմանատուն գործուղման ժամանակ Մասաչուսեթսից 30-ամյա Լինդսի Սթոունը ձևացրել էր, թե գոռում է այնտեղ, որտեղ չաղմկելու պահանջով ցուցանակ կա: Նա նաև մատների f կոմբինացիա էր ցուցադրել: Այդ ամենը լուսանկարել էր և տեղադրել Facebook սոցիալական կայքում:
Լուսանկարը մեծ վրդովմունք էր առաջացրել ամերիկացի օգտատերի շրջանում:
Նրանք էլ հենց Սթոունի գործատուին «մղել էին գործողության»:
Հետագա պայքարը ևս FB-ում էր ծավալվել. Լինդսին ջնջել էր իր էջը այդ կայքից, բացվել էր «Հեռացնել Լինդսի Սթոունին» ֆեյսբուքյան էջը: LIFE-ը իր աշխատակցուհուն ևս քննադատել էր FB էջում:










