Աթենքում դատախազի տեղակալի տան մոտ պայթյուն է որոտացել

11:25 • 22.11.12

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում դատախազի տեղակալի տան բակում այսօր առավոտյան ոչ մեծ պայթուցիկ սարք է պայթեցվել, հայտնում է РИА Новости-ն։


Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը։


Պայթյունը վնասել է հարևան երկու տները և երկու ավտոմեքենա։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Ինչպես հաղորդում է գործակալությունը, վերջին տարիներին ծանր տնտեսական ճգնաժամում գտնվող Հունաստանում մի քանի նման միջադեպեր են տեղի ունեցել։ Որպես կանոն՝ չարագործները թողնում են գազի բալոնները քաղաքական գործիչների կամ հարկային մարմինների գրասենյակների մոտ։