Ճապոնական բանկում տղամարդը պատանդ է վերցրել 5 մարդու՝ պահանջելով լրագրողների հետ հանդիպում
Ճապոնիայի Toyokawa Shinkin Bank-ում տղամարդը պատանդ է վերցրել 5 մարդու, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։Պատանդների թվում են ֆինանսական հաստատության 4 աշխատակից և բանկի մեկ այցելու։
Ենթադրվում է, որ տղամարդը զինված է դանակով։ Լրատվամիջոցների համաձայն՝ նա 30-40 տարեկան է։
Տղամարդը հանդիպում է խնդրել լրագրողների հետ։ Թե ինչու է նա նման քայլի դիմել, դեռ անհայտ է։
Ներկայում ոստիկանությունը բանակցում է նրա հետ։










