ԱՄՆ-ում ոստիկանը Գոհաբանության տոնին ցանկացել է հնդկահավի փոխարեն կնոջ միս ուտել
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի ոստիկաններից մեկը՝ Ջիլբերտո Վելը, ում տեղի լրատվամիջոցները կնքել են «մարդակեր ոստիկան» անունով, ծրագրել էր Գոհաբանության տոնի առթիվ առևանգել, եփել ու ուտել մի կնոջ, գրում է Yahoo News-ը։
Վելի դատապաշտպանը հայտարարել է, որ թեև տղամարդու նպատակներն անհանգստացնող են, այնուամենայնիվ դրանք պարզապես ֆանտազիաներ են եղել, որոնք նա երբեք չէր իրականացնի։
28-ամյա ոստիկանը ձերբակալվել էր դեռ հոկտեմբերին, երբ Կենտրոնական հետախուզական վարչությունն ավարտել էր երկամսյա հետաքննությունը։
Հետաքննության համար հիմք են հանդիսացել Վելի հեռախոսի ու համակարգչի տվյալները, որոնք վկայում են, որ տղամարդը մի կնոջ վերաբերյալ անձնական տվյալների հսկայական բազա է հավաքել։
Դատական լսման ընթացքում հրապարկվել է Վելի՝ իր ընկերներից մեկի հետ էլեկտրոնային նամակագրությունը, որում ոստիկանն ասում է, որ Գոհաբանության տոնին ցանկանում է կնոջ միս ուտել։
«Լավ կլիներ Գոհաբանության տոնին հնդկահավի փոխարեն կնոջ միս ուտել։ Ես գիտեմ, թե ինչպես կանեմ դա։ Իմ զոհի հասցեն արդեն ունեմ և նրան տանից կփախցնեմ»,-գրել է Վելը։
Այժմ տղամարդուն սպառնում է ցմահ ազատազրկում։










