Ռուսաստանի լցակայաններից մեկում 4 ավտոբուս է այրվել և պրոպանով բեռնատար է պայթել
ՌԴ Տվերի շրջանում լցակայանում հրդեհ է բռնկվել տարածվել կայանված ավտոբուսների վրա: Ростурсервис-ի 4 ավտոբուս է այրվել և մեկ միկրոավտոբուս, որից հետո հրդեհը տարածվել է երկու պրոպան գազով լցված բեռնատարների վրա, որոնցից մեկը պայթել է, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Տվերի լցակայանում ժամը 21:44-ին հրդեհ է բռնկվել ավտոբուսներից մեկում: Հետագայում կրակը տարածվել է մոտ կանգնած ևս 3 ավտոբուսների վրա և ապա պրոպանով ցիստեռների, որոնցից մեկը պայթել է», - նշել է տեղի իրավապահ մարմիններում աղբյուրը:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Ներկայում հրդեհը լոկալիզացվել է:










