Հայը 1 մլն դոլար է շահել ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի Լա Կրեսենտա քաղաքի բնակիչ Տիգրան Զարգարյանը 1 մլն ԱՄՆ դոլար է շահել լոտոյով, հայտնում է Glendale News Press-ը՝ գրելով «ևս մեկ միլիոն պատճառ Գոհունակության տոնին գոհ լինելու համար»:
Զարգարյանը շահել է 10 դոլարով Fortune Lotto-ի տոմս գնելուց հետո:
Հայտնի է դարձել նաև, որ տոմսի վաճառքի կետը 5000 դոլար բոնուս կստանա «հաջող վաճառքի» համար:
Նույն շահումի առիթով Los Angeles Times-ը գրում է, որ դա լավ նվեր էր Գոհունակության տոնին, որը նշում է ամբողջ ԱՄՆ-ն:










