Ֆրանսիայում կբացվի միասեռականների համար աշխարհում առաջին մզկիթը

08:58 • 22.11.12

Ֆրանսիայում բնակվող ալժիրցի միասեռական Մոհամեդ Զահեդը պատրաստվում է մինչ այս ամսվա ավարտը նոր մզկիթ բացել, որը նախատեսված կլինի միայն միասեռականների համար, գրում է Al Arabiya-ն։


Նրա խոսքով,
մզկիթում կանցկացվեն կիրակնօրյա աղոթքներ, ինչպես նաև կկազմակերպվեն միսաեռական ամուսնությունների պսակադրության արարողությունները։


Սակայն
Զահեդը քաջ գիտակցում է, որ նման քայլն անչափ ռիսկային է իր համար, քանի որ հիմնելով նման մզկիթ, նա կհարուցի Ֆրանսիայում բնակվող մուսուլման համայնքի զայրույթը։


Զահեդը
նաև նշել է, որ միասեռականների մզկիթում կարող են իրենց աղոթքն անել թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, եթե ցանկանան, իհարկե։