Ֆրանսիան 2011թ. 27%-ով ավելացրել է սպառազինության արտահանումը
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, հանդես գալով Ազգային ժողովի լսումների ժամանակ, հայտարարել է, որ Ֆրանսիան «մնում է աշխարհի առաջատար զենք արտահանողների հնգյակում»՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային և առաջ անցնելով Իսրայելից, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Անցած տարվա արդյունքներով ֆրանսիական սպառազինության խոշորագույն պատվիրատուներ են դարձել Ասիայի երկրները, որոնց բաժին է հասել Ֆրանսիայի զենքի արտահանման 42%-ը:
Խոշորագույն պատվերների շարքում են մոտ 50 Mirage-2000 տիպի կործանիչների պատվերը Հնդկաստանից և զրահատեխնիկայի խոշոր պատվեր Մալազիայի համար:
Մինչ այդ, հինգ տարի շարունակ, ֆրանսիական զենքի և պաշտպանության ոլորտի տեխնիկայի գլխավոր գնորդը հանդիսանում էին Մերձավոր Արևելքի պետությունները:










