Ջիմի Հենդրիքսի նոր ալբոմը կթողարկվի գալիք տարվա մարտի 5-ին

11:28 • 22.11.12

Աշխարհահռչակ ամերիկացի կիթառահար, երգիչ ու երգահան Ջիմի Հենդրիքսի նոր ալբոմը կթողարկվի 2013թ.-ի մարտի 5-ին, գրում է The Huffinghton Post-ը։

 

Համաձայն երաժշտի պաշտոնական կայքէջի՝ People, Hell and Angels (Մարդիկ, դժոխք և հրեշտակներ) կոչվող ձայնասկավառակում ներառված կլինեն նախկինում չթողարկված 12 ստեղծագործություններ, որոնք ձայնագրվել են 1968-69 թթ. ընթացքում։



Իսկ ամերիկյան Rolling Stone երաժշտական ամսագիրն իր կայքում ներկայացրել է ալբոմի լուսանկարը։ Ավելի վաղ այս ամսագիրը Հենդրիքսին ճանաչել է որպես բոլոր ժամանակների լավագույն կիթառահար։

 

Հենդրիքսը մահացել է 1970թ.-ին։