Հայտնաբերվել է մի 50-ամյա տեսանյութ, որում Քենեդիի «երկրորդ» սպանությունն է (տեսանյութ)

21:03 • 22.11.12

Նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ 35-րդ նախագահի` Ջոն Քենեդիի սպանության 49 տարին: Նրա մահը 20-րդ դարի գլխավոր քաղաքական ողբերգություններից մեկն է դարձել: Այդ գործում դեռևս բազմաթիվ հարցականներ կան: Հնարավոր է, որ դրանցից որոշների լուծումը հնարավոր կլինի ստանալ տեսանյութով, որը ամբողջությամբ կրկնում է այդ դաժան օրվա իրադարձությունները, հաղորդում է vesti.ru-ն` հղում կատարելով Big Country-ին:


Քննչական փորձաքննության տեսագրությունը, որը իրականացվել էր Քենեդիի սպանության հաջորդ օրը, պատահմամբ հայտնաբերվել է ԱՄՆ Տեխաս նահանգից մի ամուսնական զույգի տանը: Տեսագրված է քննիչների այդ օրվա ողջ աշխատանքը: 1963թ. նոյեմբերի վերջին Ջեն և Բոբի Լեմոնսները Դալլասում էին հանգստանում և զբոսնում էին լեգենդար դարձած Էլմ-սթրիթով, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը:


Նրանք ուշադրություն են դարձրել մայրուղու վրա տեղի ունեցող ակտիվ անցուդարձին: Մոտենալով, զույգը ականատես է եղել քննչական փորձի, որը, րոպե առ րոպե կրկնում էր նոյեմբերի 22-ի իրադարձությունները: Նրանք այդ ամենը որոշել են նկարահանել իրենց տեսախցիկով:


Լեմոնսները վերադարձել են տուն և այդ տեսանյութի մասին մոտ կես դար չեն հիշել:


Տեսագրությունը գտնել նրանց խնդրել է տեղի ավագ դպրոցի աշակերտուհին, ով Քենեդիներին նվիրված նախագիծ էր պատրաստում:


Հին 8 միլիմետրանոց ժապավենը պահվում էր խոհանոցի արկղերից մեկում: Երբ աշակերտուհին նայել է տեսագրությունը, դրանից հետո այն փոխանցվել է Դալլասում Ջոն Ֆ. Քենեդու հիշատակի թանգարան: