Բացառիկ սպիտակ վագրը փախել է չեխական կենդանաբանական այգուց՝ վիրավորելով 3 մարդու
Չեխական կենդանաբանական այգու իր վանդակից փախել է բացառիկ սպիտակ վագրը՝ վիրավորելով այգու 3 աշխատակցի, հայտնում է Associated Press-ը:
Խոսքը հյուսիսի Լիբերեց քաղաքի այգու մասին է: Վագրի զոհերից մեկը գլխի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Ըստ այգու ղեկավարության՝ Փարիզ անունով վագրին տրանկվիլիզատորներով զսպել են, և այժմ նա վտանգ չի ներկայացնում:
Ըստ աղբյուրի՝ այգու աշխատակիցները շոկի մեջ են, և առայժմ հայտնի չէ, թե ով է մեղավոր:
Լիբերեցի կենդանաբանական այգին միակն է Չեխիայում, որտեղ ճերմակ վագրեր կան:










