ՄԽ համանախագահները ժամանել են Լեռնային Ղարաբաղ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովը և Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այսօր ժամանել են Լեռնային Ղարաբաղ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը։
Մայրաքաղաք Ստեփանակերտում այս պահին ընթանում է Մինսկի խմբի միջնորդների և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը։
Տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները կլինեն նաև Երևանում և Բաքվում։










