«Ռուսաստանի գեղեցկուհի» է ճանաչվել Ուֆայի բնակչուհին (լուսանկարներ)
«Ռուսաստանի գեղեցկուհի» («Краса России») մրցույթի արդյունքների համաձայն, որին մասնակցել է ավելի քան 60 աղջիկ՝ ՌԴ տարբեր շրջաններից, ամենագեղեցիկն է ճանաչվել Ուֆայի բնակչուհի Էլինա Կիրեևան, հայտնում է РБК-ն։
Նա գրավել է ժյուրիի համակրանքը ոչ միայն իր իդեալական պարամետրերով (175-86-60-90), այլև իր դերասանական տաղանդով. մոդելային ունակություններից բացի, մասնակիցները պետք է ցուցադրեին նաև երգելու և պարելու իրենց տաղանդը։
«Ես երջանիկ եմ, որ հաղթել եմ։ Եթե անկեղծ լինեմ՝ հաղթելու հույս չունեի, սակայն հնգյակում հայտնվելու հույս կար, քանի որ մասնակցել էի այս մրցույթին երեք տարի առաջ, և այն ժամանակ դարձել «Ռուսաստանի Արևելքի գեղեցկուհի»։ Այս տարի էլ «Միսս Մոսկվա» մրցույթից հետո ընդունեցի հրավերը՝ ցանկանալով լավացնել արդյունքս։ Սակայն գերակատարեցի այն»,- ասել է Կիրեևան։
Նա նաև նշել է, որ մրցանակը նվիրել է իր մորը, ում ծննդյան օրը նոյեմբերի 23-ին է։










