Արմավիրում մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ են թունավորվել

19:14 • 22.11.12

Արմավիրի Նոր Արտագես համայնքի միջնակարգ դպրոցում մի շարք աշակերտներ և ուսուցիչներ թունավորվել են, տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունից։


Արձանագրված թունավորման դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարութան մասնագետների խումբը մեկնել է Նոր Արտագես:


Տեղի մասնագետների հետ իրականացվել է իրավիճակի վերլուծություն, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:


Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դպրոցի մի խումբ աշակերտների և ուսուցիչների շրջանում արձանագրվել են ինքնազգացողության վատացում, սրտխառնոց, գլխապտույտ, հեղձուկ:


Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Հոսպիտալացման դեպքեր չկան: Տուժածների ինքնազգացողությունը բավարար է: Ճշտվում է թունավորման ստույգ պատճառը։


Ըստ ԱՆ–ի՝ հավանական է, որ այն եղել է դպրոցի ջեռուցման նպատակով առաջին անգամ օգտագործված հեղուկ վառելիքը: