Ներկայացվել է «Հաջողությո՛ւն, ջենթլմեններ» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

18:37 • 22.11.12

Համացանցում է հայտնվել Թիմուր Բեկմամբետովի ատուդիայի նոր ֆիլմի՝ «Հաջողությո՛ւն, ջենթլմեններ» («Джентльмены, удачи!») ամանորյա արկածային կատակերգության թրեյլերը՝ սիրված դերասան Սերգեյ Բեզռուկովի գլխավոր դերակատարմամբ, հայտնում է filmpro-ն։

Այս ֆիլմը 1971թ. նկարահանված խորհրդային «Հաջողության ջենթլմենները» («Джентльмены удачи») ֆիլմի ժամանակակից տարբերակն է։ 


Ըստ սյուժեի՝ մանկական կենտրոնի երիտասարդ անիմատոր Ալեքսեյ Տրյոշկինը, պարզվում է, Սմայլիկ անունով վտանգավոր գողի և մարդասպանի նմանակն է, ով թանգարանից գողանում է Ղազախստանի ազգային խորհրդանիշն ու անհետանում։

 

Երբ ոստիկանությունում իմանում են Տրյոշկինի գոյության մասին, անիմատորին ուղարկում են արևային Եգիպտոս, որտեղ ձերբակալված են Սմայլիկի երկու հանցակիցները։ Սակայն հանկարծակի վերադառնում է իրական Սմայլիկը։


Ֆիլմի պրոդյուսեր Թիմուր Բեկմամբետովը «Ֆիլմ պրո»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ «Հաջողությո՛ւն, ջենթլմեններ» ֆիլմն ավելի ամանորյա է, քան 1971թ. նկարահանված բնօրինակը։


Նոր և օրիգինալ տարբերակների բոլոր նմանությունները և տարբերությունները հանդիսատեսը կարող է գնահատել դեկտեմբերի 27-ին, երբ ֆիլմը հայտնվի էկրաններին։