Օբաման Գոհաբանության տոնի կապակցությամբ «ներում է շնորհել» երկու հնդկահավի (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ «ներում է շնորհել» երկու հնդկահավի, որոնք նախատեսված են եղել Գոհաբանության տոնի համար, տեղեկացնում է Associated Press-ը։
«Ասում են՝ կյանքը լի է երկրորդ հնարավորություններով, այսօր, ինչպես երբեք, ես համաձայն եմ դրա հետ»,-ասել է Օբաման՝ ակնարկելով իր վերընտրվելը նախագահի պաշտոնում։
Հնդկահավերի «ներման արարողությանը» մասնակցել են Օբամայի աղջիկները՝ Սաշան և Մալիան։
«Ներման արժանացած» հնդկահավերից մեկը, որն ստացել էր Cobbler անվանումը, ճանաչվել է «ազգային հնդկահավ»։
Երկու թռչուններն էլ՝ մոտ 18 կգ կշռով, «մեծացել» են Վիրջինիա նահանգում։ Այժմ հնդկահավերն իրենց կյանքը կշարունակեն Ջորջ Վաշինգտոնի կալվածքում։
Հնդկահավին «ներում շնորհելու» ավանդույթը Սպիտակ տանը ձևավորվել է դեռևս 1940-ական թվականներին, երբ ԱՄՆ-ը ղեկավարում էր Հարրի Թրումենը։
Արարողությունը, սակայն, պաշտոնական բնույթ է ձեռք բերել Ջորջ Բուշ ավագի իշխանության տարիներին։










