Ֆրանսիական իշխանություններն աշխարհի վերջին հավատացողներին արգելել են բարձրանալ Բյուգարաշ լեռը
Ապոկալիպսիսին հավատացողները վստահ են, որ Բյուգարաշ լեռան վրա կա այլմոլորակայինների նավ, որ նրանց կտանի այլ մոլորակ:
Ֆրանսիական Օդ բաժնի ղեկավարները, որի տարածքում էլ գտնվում է լեռը, խաչ քաշեցին Նոր դարի հետևորդների և բոլոր այն մարդկանց փրկվելու հույսի վրա, ովքեր հավատում էին դեկտեմբերի 21-ի աշխարհի վերջին: Անվտանգությունից ելնելով՝ նրանց արգելվել է բարձրանալ լեռը: Իշխանությունները մտածում են, որ ապոկալիպսիսից փրկվելու համար այստեղ կգան հարյուրավոր, նույնիսկ հազարավոր մարդիկ: Բացի այդ, ենթադրվում է, որ այդ օրերին լրագրողների և հետաքրքասերների հոսքը ավելի մեծ կլինի, ովքեր չեն ցանկանա բաց թողնել այնպիսի միջոցառում ինչպիսին աշխարհի վերջն է: Կա մեծ հավանականություն, որ դեկտեմբերի 21-ին Բյուրգաշի վրա և նրա շրջակայքում մարդկային մեծ զանգվածներիի կուտակման արդյունքում հրմշտոց կարող է առաջանալ, ինչը կարող է հանգեցնել նաև զոհերի։
Ողբերգությունից խուսափելու համար Օդի իշխանությունները փակել են Բյուգարաշ լեռը և նրա լանջերին գտնվող համանուն գյուղը : Daily Mail-ը տեղեկացնում է, որ բոլոր ճանապարհները վերահսկվելու են ոստիկանների և հրշեջների կողմից:










