Խոշոր ահաբեկչություն Պակիստանում՝ շիական մզկիթի մոտ. 22 զոհ, 50 վիրավոր
Պակիստանի Ռավալբինդի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի, կան ավելի քան 50 վիրավորներ. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Երեկ ուշ երեկոյան մահապարտ ահաբեկիչը շիական մզկիթի մոտ ռումբ էր գործարկել։ Տաճարում այդ ժամանակ եղել էին մեծաթիվ հավատացյալներ, որոնք նշում էին մուսուլմանական մուհարրեմ ամսվա սկիզբը։
Հետաքննության տվյալներով՝ պայթյունն իրագործել են պակիստանյան թալիբների ծայրահեղական «Թեհրիք ի թալիբան Պակիստան» խմբավորումն է, որը պատասխանատու է երկրում իրականացվող ահաբեկչություններից մեծ մասի համար։
Երեկ պակիստանցի ծայրահեղականները ևս երկու ահաբեկչություն էին իրականացրել։ Նրանցից մեկը տեղի էր ունեցել Բելուջիստան նահանգում և խլել էր 5 մարդու կյանք։
Պակիստանում գործող սունիների խմբավորումներն ամեն տարի մուհարրեմի ընթացքում ահաբեկչություններ է իրականացնում, որոնց զոհ են դառնում շիա մուսուլմանները։ Անվտանգության խստացված միջոցառումներն առանձնապես դրական արդյունք չեն տալիս, նշում է գործակալությունը։










